ՄՕԿ-ը չի պատժել Իսրայելին. Կրեմլ
Քաղաքական
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը՝ Իսրայելին չզրկել միջազգային մրցումներից։ «Մենք դեմ ենք սպորտի քաղաքականացմանը»,– ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի և ռուս օլիմպիականների շուրջ իրավիճակը պետք է բերվի համապատասխանության։
ՄՕԿ-ը պարզաբանել է, որ Իսրայելի ազգային օլիմպիական կոմիտեն պահպանում է Օլիմպիական խարտիան, ուստի այդ երկրի մարզիկները չեն ենթարկվի Ռուսաստանի օրինակով սահմանափակումների։ Այս հայտարարությունը փաստացի ամրապնդում է Իսրայելի ներկայությունը խաղերում՝ անկախ միջազգային ճնշումներից։
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարից Ռուսաստանի մեծ մասը մարզիկների զրկված է մասնակցելու միջազգային մրցումներին։ Մի մասը հետագայում թույլատրվեց հանդես գալ միայն «չեզոք» կարգավիճակով, ինչը շարունակում է դժգոհության պատճառ դառնալ Մոսկվայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)