Հայաստանի Մ17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունաստանի հավաքականի հետ
Սպորտ
Սեպտեմբերի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի և Հունաստանի Մ17 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հանդիպման ընթացքում Հունաստանի հավաքականը երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն Հայաստանի թիմը կարողացավ հավասարեցնել արդյունքը։ Առաջին խաղակեսում գոլ խփեց «Շիրակ» ակադեմիայի սան Մհեր Հարությունյանը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Իսպանիայի «Բոադիլիա» ակադեմիայի սան Արմեն Ղազարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի Մ17 հավաքականը 1:3 հաշվով պարտվել էր Հունաստանին։ Մեր թիմի միակ գոլի հեղինակն էր Անդրանիկ Երվանդյանը։
Այս հանդիպումները Հայաստանի Մ17 հավաքականի պատրաստության մաս էին կազմում՝ ընդառաջ Մ17 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։
Մ17 Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես կգա Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հավաքականների հետ նույն խմբում։ Խաղերը տեղի կունենան Կիպրոսում՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից