Հայաստանում մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակ կլինեն՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
Հասարակություն
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հայաստանում մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակ կլինեն: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
«Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-16։00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը կփակվի երթևեկության համար»,- նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)