Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ Աշոտյան Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ 

Նվազել են սպանության և գողության դեպքերը․ ՆԳ նախարարը հանդիպել է ՔՈԳՎ վարչության ծառայողների հետ

Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ու հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կատարված աշխատանքի վերաբերյալ ելույթներ են ունեցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, վարչության պետեր Մամիկոն Հակոբյանն ու Ռաֆայել Պողոսյանը։

Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության1 դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ 8-ով աճել են սպանության փորձերը, բնակարանային գողությունները նվազել են 44 դեպքով։ Հաշվետու ժամանակահատվածում, ըստ օպերատիվ ամփոփագրերի, արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ ՔՈ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող ընդհանուր 45 անձից բաղկացած 19 խումբ։ Բացահայտվել է նրանց կողմից կատարված բնակարանային 75 գողություն։ Արձանագրվել է քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։ Այս տարվա 8 ամիսներին հայտնաբերվել է 1804 հետախուզվող, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերել է սեռական, 12-ն՝ աշխատանքային շահագործմանը։

ՆԳ նախարարը վերլուծելով կատարած աշխատանքը՝ առանձին դեպքերով քննարկում է ունեցել ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Դրական գնահատելով բնակարանային գողությունների նվազումն ու բացահայտման աճը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը, զարգացնել բնակարանային գողությամբ զբաղվող հատկապես խմբերի բացահայտման մարտավարությունը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքը՝ շեշտելով, որ որքան էլ հայտնաբերված զենք-զինամթերքը անցած տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի ավելի է, բայց դեռևս ծավալները շարունակում են մնալ անհանգստացնող։

Զուգահեռ՝ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչի ուղղությամբ նախարարը հանձնարարել է թարմացնել առկա բազան, դրանում ներգրավել քրեական ենթամշակույթին պոտենցիալ հարող անձանց, նրանց հետ տանել համապատասխան աշխատանք: Երիտասարդական խմբերը պետք է մշտապես լինեն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։

Նախարարը կարևորել է իրավապահ գործընկեր մարմինների հետ համագործակցված աշխատանքը, հանձնարարել պարբերաբար վերլուծել և համեմատել վիճակագրական տվյալները` հանցավորության գծով ճշգրիտ պատկեր ունենալու և ըստ այդմ` ծառայությունը կազմակերպելու համար: Արձանագրվել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցանքներով մեղադրյալ ներգրավված լինելու ցուցիչով աշխատանքի գնահատումը էական դեր է կատարում պատկերի փոփոխության հարցում, և նկատելի է դրական տեղաշարժ։

Անդրադառնալով հետախուզվողների թեմային՝ նախարարը հանձնարարել է ակտիվացնել միջպետական և Ինտերպոլի միջոցով համագործակցությունը։ Կարևորելով ոստիկանության ներքին համագործակցությունը` Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ համագործակցել համայնքային ոստիկանների հետ` ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար հետախուզվողներին հայտնաբերելու գործում:

Թրաֆիքինգի կանխարգելման և դեպքերի բացահայտման բարելավման նպատակով քննարկվել են պիլոտային կարգով փորձարկվող մեխանիզմներ, որոնց միջոցով խոցելի վիճակում հայտնված օտարերկրացիները կլինեն իրավապահների ուշադրության կենտրոնում։

Հանդիպմանը քննարկվել են նաև վարչությունների ծառայողների կարողությունների զարգացման, տարածքային ստորաբաժանումներին մեթոդական օգնության վերաբերյալ հարցեր:

1․Իրական սպանություններ – նշվածի մեջ ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Ամենադիտված