Թրամփը ցանկանում է դադարեցնել Թայվանին տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է արգելափակել Թայվանին տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, հաղորդում է The Washington Post-ը։
Հրապարակման համաձայն՝ ամերիկացի առաջնորդի որոշումը կապված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր գագաթնաժողովում առևտրային համաձայնագիր կնքելու նրա ցանկության հետ։ Աղբյուրները նշել են, որ որոշումը կարող է չեղարկվել, բայց դա կնշանակի կղզու նկատմամբ «ԱՄՆ քաղաքականության շրջադարձ»։
Պարբերականը նշել է, որ Թայվանի կողմից ստացվող նոր օգնության փաթեթը ներառում է զինամթերք և ինքնավար անօդաչու թռչող սարքեր։
Վաշինգտոնում Թայվանի ոչ պաշտոնական դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)