Հիմա ժամանակը չէ Պուտինից Ուկրաինայում հրադադար խնդրելու․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրադադար կնքել Ուկրաինայի հետ։ Նրա խոսքերը հաղորդում է Bloomberg-ը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ժամանակը եկել է Պուտինից կրկին հրադադար խնդրելու, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է»։
«Բայց ժամանակին, եթե ես ստիպված լինեմ դա անել, դա դժվար կլինի», - հավելել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդը «իրոք հիասթափեցրել է նրան»։
Հանրապետականը պնդում է, որ Վաշինգտոնի դաշնակիցները պետք է դադարեցնեն ռուսական նավթի գնումը, եթե ցանկանում են, որ ԱՄՆ-ն շարունակի միջամտել և ճնշում գործադրել Կրեմլի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
Նա կարծում է, որ եթե նավթի գինը անկում ապրի, Պուտինը կհամաձայնվի կարգավորման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)