Միրզոյանը մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանի խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողությանը
Քաղաքական
Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողությունը։
Ազգային աթոռի իրավունք ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է:
Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)