Դանիան պլացդարմ է պատրաստում Կալինինգրադի վրա հարձակման համար. դեսպան Բարբին
Աշխարհ
Դանիան օգտագործում է իրեն պատկանող Բորնհոլմ կղզին որպես պլացդարմ՝ Ռուսաստանի, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար։ Հայտնել է Կոպենհագենում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Բարբինը, հաղորդում է EADaily-ն։
Նա նշել է՝ Բորնհոլմը երկար տարիներ մնացել է խաղաղության կղզի և նպաստել է Բալթիկ ծովի ջրային տարածքում կայունությանը: Դեսպանի մեկնաբանությունը հաջորդել է ի պատասխան Դանիայի Թագավորության՝ կղզում մշտական հիմունքներով զինվորականների գունդ և շարժական հականավային համալիր տեղակայելու որոշմանը:
Ռուսական կողմը կարծում է՝ այդպիսով դանիական կողմը սկսել է Բորնհոլմ կղզին օգտագործել Ռուսաստանի, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի անվտանգության համար սպառնալիքներ գեներացնելու համար: «Դանիայի նման թշնամական ակտիվությունը, իհարկե, աննկատ չի մնում մեր երկրի կողմից», - խոստացել է ռուս դիվանագետը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից