Արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մատը մատին չտվեցին. Աշոտ Դանիելյանը
Քաղաքական
«Արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մատը մատին չտվեցին, ոչ մի գործողություն չիրականացրեցին, որպեսզի տեղի չունենա այն, ինչ որ տեղի ունեցավ»,-այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ չներքաշվեցին, որպեսզի Հայաստանը որպես պետություն չկորցնենք, նա ասաց.
«Նախքան դրան հասցնելը պետք է հստակ գործողություններ իրականացնեին։ Նոյեմբերի 9–ի հայտարարությունը Հայաստանի իշխանություններն են ստորագրել։
Այնտեղ կան 9 կետ, որոնք միայն մեզ չէին վերաբերում։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետո Հայաստանի իշխանությունները հանձնեցին Արցախի տարածքի գրեթե մեծ մասը, դրանով ապահովեցին Լաչինի միջանցքը, որպեսզի մենք Հայաստանի հետ անխափան կապ ունենայինք։ Պետք էր ամեն ինչ անել, որ դրան չհասներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)