Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն. Դավիթ Տոնոյան
Քաղաքական
Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն: Այս մասին «ԱրմԼուրի» հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց կարծում եմ՝ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին»,- ասել է նա:
Տոնոյանի խոսքով՝ իրեն չեն տրամադրել քննիչ հանձնաժողովի արձանագրությունները, որի իրավունքն ինքն ունի:
«Ես այդ հարցը բարձրացրել եմ քննիչ հանձնաժողովում: Ուղիղ բարձրացրել եմ՝ կար՞ղ են իմ փաստաբաններն ունենալ հարցադրումներ կամ ծանոթանան իմ պատասխաններին, որ հետագայում եթե լինեն քրեական գործեր, մենք պատրաստ լինենք: Բայց ամենակարևորը՝ ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ ըստ օրենքի, արձանարգրություններին ծանոթանամ, ինչպես նաև ունենամ հնարավորություն զեկույցին ծանոթանալու, դա իմ օրինական պահանջն է: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել, հուսով եմ՝ կստանամ»,- ասաց Տոնոյանը:

Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)