«Դա կնոջ գործ չէ»․ Կադիրովի դուստրերը հեռացել են քաղաքականությունից
Այլ
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հավանություն է տվել իր ավագ դստեր՝ Այշատի՝ քաղաքականությունից հեռանալու որոշմանը։ Նա նշել է, որ դա կնոջ գործ չէ, հատկապես Չեչնիայում։
«Երբ Այշատը հայտնեց հեռանալու իր ցանկության մասին, ես համաձայնեցի։ Նա այժմ միայն նորաձևությամբ չէ, որ զբաղվում է. նա ունի այլ բիզնես նախագծեր, որոնք շատ լավ է կառավարում», - նշել է Չեչնիայի հանրապետության ղեկավարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Մոտ երկու տարի Այշատ Կադիրովան ղեկավարել է Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ապա եղել է հանրապետության փոխվարչապետ։ Նա վաղուց հայտնի է որպես 2009 թվականին հիմնադրված «Firdaws» նորաձևության տան ղեկավար։ Կադիրովը պարզաբանել է, որ քաղաքականությունից հեռացել է ոչ միայն Այշատը, այլ նաև իր երկու մյուս դուստրերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)