Ամասիա-Հողմիկ ճանապարհին հայտնաբերվել են ինքնաձիգ և զինամթերք
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 9-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ամասիա-Հողմիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 122 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տրոտիլ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն