Զելենսկին պատրաստ է կոշտ քայլերի՝ նույնիսկ զանգվածային նոր զորակոչի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գնալ «ծանր որոշումների»՝ եթե ճակատում իրավիճակը վատթարանա։ Ինչպես գրում է Страна.ua-ն, խոսքը վերաբերում է մոբիլիզացիայի կոշտացմանը և զորակոչի տարիքի նվազեցմանը մինչև 23 կամ նույնիսկ 18 տարեկանի։
Սեպտեմբերին Զելենսկին հանդիպում էր անցկացրել «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ՝ ներկայացնելով իր տեսլականը պատերազմի շարունակման վերաբերյալ։ Լրագրողների տեղեկացմամբ՝ նախագահը հստակ ընդգծել է, որ զիջումների չի գնալու ո՛չ տարածքային հարցերում, ո՛չ էլ լեզվական քաղաքականության մեջ։
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Դոնեցկի մարզի Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք, որտեղ լսել էր գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը Կրասնոարմեյսկի (Պոկրովսկի) ուղղությամբ ընթացող գործողությունների և ընդհանուր ռազմաճակատային իրավիճակի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)