Ռուսաստանը պտղաբեր է համարում հումանիտար շփումները Ուկրաինայի հետ
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ, սենատոր Գրիգորի Կարասինը Лента.ру-ի հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի և Կիևի շփումները հումանիտար ոլորտում տալիս են իրական արդյունքներ։ Նրա խոսքով՝ իրականացվում է զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև գերիների փոխանակման գործընթաց։
Կարասինը ընդգծել է, որ այս աշխատանքը շարունակվելու է։ Նախօրեին էլ Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել էր, որ Կիևը շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ հենց հումանիտար գծով։
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանը և Ուկրաինան նոր փոխանակում էին իրականացրել․ Մոսկվան Կիևին էր փոխանցել 1000 մարմին, իսկ փոխարենը վերադարձրել էին 24 ռուս զինծառայողի մարմին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից