«Շարունակելու եմ ՔՊ–ի հետ ճանապարհը»․ Հայկ Սարգսյան
Քաղաքական
«Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականները, ըստ քարոզարշավի, ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել են։ Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Ինչո՞ւ պետք է հիասթափված լինեմ»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի նորընտիր վարչության կազմում չընդգրկվելուն։
Սարգսյանը նաև հերքել է ՔՊ–ից իրեն հեռացնելու մասին տեղեկությունները՝ նշելով․ «Իհարկե, շարունակելու եմ ՔՊ–ի հետ ճանապարհը»։
Նա շնորհակալություն է հայտնել իրեն ընտրած կուսակից ընկերներին և կարծիք հայտնել, որ չընտրվելու պատճառը, հավանաբար, քարոզարշավն ուշ սկսելն է եղել․ «Քարոզարշավը սկսվել էր սեպտեմբերի 1–ից, ես քարոզարշավին միացել եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում»,– ասել է Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)