«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը տարածքային պահանջ չէ Հայաստանին․ թուրք պատգամավոր
Քաղաքական
«Թրամփի ուղին» շատ կարևոր է առևտրի և լավ հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանում գտնվող թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ նշելով, որ ուղին կարող է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտրի ու տնտեսական կապերի զարգացմանը։
«Թուրքիան նաև կարող է Հայաստանի համար կապող կամուրջ լինել Արևելքի ու Արևմուտքի միջև, և կօգնի Հայաստանին, որ Եվրոպայի հետ կապն ավելի ուղիղ լինի»,– ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչու են Բաքուն և Անկարան շարունակ հնչեցնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և արդյո՞ք դա տարածքային պահանջ չէ Հայաստանին, նա ասաց․ «Ոչ, ոչ, դա տարածքային պահանջ չէ։ Կարծում եմ՝ ոչ ոք չի պարտվում խաղաղությունից, և ոչ ոք չի հաղթում պատերազմում»։
Աքսալը նաև խորհուրդ տվեց լավատես լինել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)