Անդրանիկ Քոչարյանը՝ բանակի բյուջեի կրճատման մասին
Քաղաքական
Եթե վերցնեք անցած տարվա բյուջեն, բյուջեի կատարողականը, որը շատ բարձր տոկոս է։ Ես կարող եմ հաստատել, որ այն ծրագիրը, որոնք կան կառավարության ծրագրում և բանակի բարեփոխումների միջավայրն են ստեղծում, դրա ֆինանսական հաստատված մասը չի կարող փոխվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցն, թե խնդիր չէ արդյոք բանակին ուղված բյուջեի կրճատումն այն իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է զինվել։
«Ծրագրերը երբեք կիսատ չեն կարող մնալ։ Եթե հիշում եք՝ վարչապետին այդ հարցն ուղղվել է և նա մեկնաբանել է, թե ինչու է, որ ծախսերը կարող են կրճատվել։ Շեշտում եմ՝ ծրագրերը չեն կարող կրճատվել, որովհետև ծրագրերը սկսված են և դրանք պետք է լինեն շարունակական։ Դա ոչ միայն բանակի բարեփոխումների, այլ նաև ռազմարդյունաբերությանը միտված ծրագրեր են, որտեղ մենք ունենք հաջողություններ, հետևապես կիսատ թողնել մի բան, որը տալիս է մեր անվտանգային միջավայրին ուժ՝ պետք է շարունակվեն»,-ասաց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)