Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում. թուրք պատգամավոր
Քաղաքական
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, Երևանում լրագրողների հետ զրույցում, նշել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։
«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եթե խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում, այն դրական ազդեցություն կունենա նաև աշխարհի այլ հատվածներում», - ասել է Աքսալը։
Հարցին՝ որպեսզի Թուրքիան բացի սահմանները պետք է ստորագրվի՞ Հայաստանի և Արդբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Ասքալն ասել է, որ սահմանների բացման համար որևէ պայման չկա:
«Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու բարիդրացիական հարաբերությունները շատ կարևոր են երկուստեք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)