ՄԱԿ-ը լուրջ քաղաքական ու ֆինանսական ճգնաժամի մեջ է. Նորվեգիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն բաց տեքստով հայտարարեց, որ ՄԱԿ-ը գտնվում է խորը ճգնաժամում։ Նրա խոսքով՝ «սա ոչ մի գաղտնիք չէ», քանի որ կազմակերպությունն այսօր բախվում է միաժամանակ և՛ քաղաքական, և՛ ֆինանսական խնդիրների։
Նախարարը շեշտեց, որ աշխարհում սրվում են պատերազմներն ու հակամարտությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության գրեթե բոլոր դրույթները։ Նա նախազգուշացրեց, որ եթե այսպես շարունակվի, աշխարհը կդառնա «ավելի վտանգավոր վայր»։
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն արդեն նշել էր, որ Անվտանգության խորհրդի կազմը համապատասխանում է 1945-ի, ոչ թե մերօրյա իրողություններին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից