Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է Ձուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատությունները Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի Հանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) 

ՀՀ-ն ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ. Արմեն Գրիգորյան

Քաղաքական

 Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև այն կանխելու համար: Այս մասին նշեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընթացող «108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինար»-ի շրջանակում ունեցած իր ելույթում:

«Թույլ տվեք ելույթս սկսել՝ արտահայտելով Հայաստանի երախտագիտությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում: Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև այն կանխելու համար:

Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել: Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել: Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը:

Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս է: Նմանատիպ ծրագրերի իրականացումն անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը, ինչն, իր հերթին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման հարցում:

Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը:

Ընդհանրապես, մենք խորը համոզմունք ունենք, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինքնիշխանության և անկախության շարունակական զարգացման լավագույն պայմաններն ապահովում է խաղաղությունը: Հենց այս համոզմունքն ու 2021 թվականին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատը նպաստել են այսօրվա միջավայրի ձևավորմանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների թափանցիկության, հակաահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։

«Միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) աջակցությամբ Հայաստանն իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ ռազմական կրթության ոլորտում։ Հարկ է նշել, որ Հայաստանն ավելացրել է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում Կոսովոյում (KFOR), որն ընդգծում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ցանկանում ենք «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիր»-ը (ITPP) հնարավորինս արագ վերջնականացնել և անցնել իրագործմանը՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններին նոր թափ տալու նպատակով:

Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից մեկը: Դեռևս 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդը հաստատել է «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Հայաստանը դիմակայունությունը դիտարկում է որպես համակառավարական և համահասարակական կարողություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրից բխող ռիսկերին դիմագրավելու նպատակով: Առաջնորդվելով նաև Համապարփակի վերաբերյալ հայտնի ուղենիշներով՝ Հայաստանը իր «Համապարփակ անվտանգության» տեսլականով ձգտում է ամրապնդել քաղաքացիական պատրաստվածությունը և ապահովել ներգրավվածությունը, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը:

«Համապարփակ անվտանգության» տեսլականի ձևավորման հիմք է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: Հետաքրքիր է, որ Համապարփակ անվտանգության գաղափարը սկզբից ակտիվ քննարկվել է հանրային մակարդակում՝ մասնագիտական համայնքի կողմից: Արդյունքում Կառավարությունն արձագանքել է հանրային պահանջին և որդեգրել «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Ի դեպ, մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործիք, իսկ կոռուպցիան՝ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:

Ներկայումս աշխատում ենք «Համապարփակ անվտանգության» տեսլականի գործողությունների պլանի ձևավորման և իրագործման վրա՝ խորհրդակցություններ սկսելով ԵՄ-ի հետ, որպեսզի վերջինս աջակցի Համապարփակ անվտանգության իրագործման աշխատանքներում: Վերոնշյալի շրջանակներում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման պատրաստակամության համար»,- եզրափակել է Արմեն Գրիգորյանը՝ ներկաներին կոչ անելով շարունակել համատեղ աշխատանքը՝ հանուն խաղաղության և անվտանգության՝ ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին
Ամենադիտված