Հայաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի տարածքների ու անկլավների փոփոխություն կլինի․ ադրբեջանցի պատվիրակ
Քաղաքական
Երևանում գտնվող ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունները դեմ են համակամարտությանը և պատրաստակամ են սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց։
«Իսկ թե ինչքան ընկերական կլինեն հարաբերությունները, ապագան ցույց կտա»,– լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինված ուժերը դուրս կգան 2021–2022 թվականներին Հայաստանի օկուպացված տարածքներից, Մուրադովը պատասխանել է, որ ժամանակի ընթացքում տեղի կունենա որոշակի անկլավների և տարածքների փոփոխություն, Հայաստանի որոշ տարածքներից դուրս կգա Ադրբեջանը, և հակառակը։
«Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)