Մենք գիտենք չարիքի անունը՝ Նիկոլ Փաշինյան. ակցիայի մասնակից
Հասարակություն
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ԱԺ շենքի դիմաց՝ ահազանգելու Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների դեմ իրականացվող անօրինականությունների մասին։
Նրանք իրենց ձեռքում ունեն Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մայր Աթոռի լուսանկարները, ինչպես նաև ենթադրյալ սատանայի լուսանկար, որի մի հատվածում Նիկոլ Փաշինյանի դեմքն է։
«Ամեն ինչում սատանան է մեղավոր։ Բայց մենք գիտենք չարիքի անունը՝ Նիկոլ Փաշինյան։ Ինչպես նշվում է Հայ առաքելական եկեղցում ծեսերի ժամանակ՝ հրաժարվում եմ սատանայից, հրաժարվում եմ Նիկոլ Փաշինյանից»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ այսօր պատրաստվում են մասնակցել Միքայել Սրբազանի գործով դատական նիստին։ իսկ մինչ այդ նրանք երթով ԱԺ-ից շարժվեցին դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում են գտնվում Սրբազանները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)