Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորման Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը 

Ամերիկյան մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը կխթանի մեր տնտեսությունը և կայունությունը. Վահագն Խաչատուրյան

Քաղաքական

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կոնկորդիա համաժողովում:

Ստորև ներկայացնում ենք նախագահի ելույթը:

«Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ներկայացնել Հայաստանը այս կարևորագույն հարթակում և ելույթ ունենալ նման պատվավոր հանդիսատեսի առջև։

2025 թվականի Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի անցկացման ժամանակը և համատեքստը խորապես խորհրդանշական են, իսկ օրակարգը՝ համընդհանուր նշանակության։ Մենք այստեղ ենք հավաքվել՝ մեր ժամանակների առաջատար մտքերից արժեքավոր պատկերացումներ ստանալու և ուշադրությամբ լսելու մեր գործընկերների խոսքը, այն պահին, երբ ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ ընթանում է միջազգային դիվանագիտության ամենասպասված շաբաթը:

Ուրախ եմ հնարավորություն ունենալու՝ ներկայացնելու Հայաստանի առանցքային ձեռքբերումները և մեր տեսլականը՝ զարգացման առավել կայուն և բարեկեցիկ ուղու ձևավորման վերաբերյալ:

Հարավային Կովկասի փոթորկալից տարածաշրջանում գտնվող, համեմատաբար փոքր, բայց ժողովրդավարական ձգտումներով Հայաստանը երկար տարիներ հաղթահարել է բազմազան մարտահրավերներ՝ երբեք չհրաժարվելով իր ժողովրդի համար` զարգացած ու բարեկեցիկ պետություն կառուցելու տեսլականից։

Չնայած հակամարտություններով ու տնտեսական դժվարություններով լի անցյալին՝ մեր երիտասարդ պետությունը մշտապես դրսևորել է տոկունություն ու ուժ, մնացել է հավատարիմ խաղաղության, կայունության և ավելի լավ ապագայի կառուցման հանդեպ հանձնառությանը։ Մենք շարունակաբար ձգտել ենք կառուցողական երկխոսության, տարածաշրջանային համագործակցության և երկարաժամկետ լուծումների, որոնք ճանապարհ են հարթում բարեկեցության ու հաշտության համար։

Տիկնայք և պարոնայք,

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև գրանցվել է պատմական նշանակություն ունեցող ձեռքբերում, որը մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան է խոստանում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր նախաստորագրվեց, իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ընդունեցին համատեղ հռչակագիր։ Սա աննախադեպ առաջընթաց էր տարածաշրջանային հարաբերությունների վերաիմաստավորման ուղղությամբ:

Այդ հռչակագրի համաձայն՝ Հայաստանը և ԱՄՆ-ն միասին կաշխատեն իրականացնել «Թրամփի ուղին` հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային բաղադրիչն է։ Վերջինս նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության բարդ ճանապարհների կառուցում և վերականգնում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության վրա։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև կապի ոլորտում ներդրումների, էներգետիկ անվտանգության և Հայաստանի կիսահաղորդչային արտադրության ընդլայնման վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները կդառնան մեր փոխշահավետ համագործակցության առանցքը ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ, ամերիկյան մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը կխթանի մեր տնտեսությունը և կայունությունը։

Բաց սահմանները, առևտրի դիվերսիֆիկացումը, միջազգային տրանսպորտային ու էներգետիկ այլընտրանքային ուղիները կխթանեն երկարաժամկետ տնտեսական աճը՝ Հարավային Կովկասը փոխակերպելով հակասությունների տարածաշրջանից կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային և հաղորդակցական հանգույցի։ Սա այն տեսլականն է ու նպատակը, որին մենք հաստատակամորեն հետևում ենք։

Տիկնայք և պարոնայք,

Մեր արտաքին քաղաքականության շրջանակում մենք մեծապես բարձրացրել ենք միջազգային համայնքի հետ ներգրավվածության մակարդակը և վերականգնել ենք հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության, Հնդկաստանի և այլոց։

Ուրախ եմ տեղեկացնել, որ 2026-ին Հայաստանը կհյուրընկալի երկու կարևոր միջազգային միջոցառումներ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս նախաձեռնությունները Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մի մասն են՝ միջազգային ասպարեզում ավելի առանցքային դեր ստանձնելու և մեր սեփական յուրահատուկ ներդրումը կատարելու մեր ընդհանուր նպատակների առաջմղման գործում։

Ակնհայտ է դառնում, որ համընդհանուր խնդիրները, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, էներգետիկ ռեսուրսների սակավությունը և անկանխատեսելի քաղաքական միջավայրը պահանջում են համատեղ արձագանք, և մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ՝ այս խնդիրները հաղթահարելու և բոլորիս օգտին լուծումներ գտնելու համար։

Սրան հասնելու համար անհրաժեշտ է կայուն և ապագային ուղղված տնտեսություն, որը ունակ կլինի դիմակայելու գալիք մարտահրավերներին։ Այսօր Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման ուղի՝ օգտվելով իր ժողովրդի գիտական և նորարարական ներուժից։ Բիզնեսի համար բարենպաստ միջավայրը, որն ապահովում է բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի աճը, ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ ներգրավելու միջազգային առաջատար ընկերությունների` NVIDIA-ի, AMD-ի և այլ միջազգային հսկաների կողմից ուղղակի օտարերկրյա մեծածավալ ներդրումները։

Հայաստանի կառավարության աջակցությունը դրամաշնորհների, հարկային արտոնությունների և ազատ տնտեսական գոտիների միջոցով, նպաստել է այս ոլորտի արագ աճին՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային առաջատարի և հաստատելով մեր կերպարը՝ որպես ապագային միտված երկրի։ Հայաստանը լիովին ընդունում է թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանը, սակայն մեծ կարևորություն է տալիս այդ գործընթացի պատասխանատու կերպով իրականացմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կայունությանը, անվտանգությանը և համապարփակությանը։

Բացի դրանից, Հայաստանի ընդհանուր տնտեսությունը վերջին 7 տարիներին գրանցել է նշանակալի առաջընթաց՝ աճելով ավելի քան 43 տոկոսով։ Սա բացառիկ ցուցանիշ է, որը վկայում է մեր մրցունակության մասին: Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր երկրի ժողովրդավարական հիմքերի, որոնք ապացուցել են իրենց տոկունությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հաջող միջոցառումները, ֆինանսական թափանցիկությունը, արդիականացված հարկային մեխանիզմները, ինչպես նաև օրենքի գերակայությունը, հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքները պահպանելու մեր հանձնառությունը վճռորոշ դեր են ունեցել մեր առաջընթացում:

Հարգելի ընկերներ,

Ցանկանում եմ կոչ անել ձեզ բոլորին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին՝ մի երկրի, որը, չնայած աշխարհագրական սահմանափակումներին և բազմազան մարտահրավերներին, փորձում է կառուցել իր հաջողության պատմությունը՝ հեռու նորարարության ավանդական կենտրոններից։ Հայաստանը բաց է բոլորի համար՝ միջազգային գործընկերների և բիզնեսների, և պատրաստ ենք ողջունելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է մեզ հետ նոր հնարավորություններ բացահայտել։

Շնորհակալություն ուշադրության համար և մաղթում եմ արդյունավետ քննարկումներ գագաթնաժողովի շրջանակում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
Ամենադիտված