Նույնիսկ էդքանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ․ Փաշինյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է հարցին, թե որքան է իրատեսական Հայաստանի համար ԵՄ անդամակցությունը։
«Սա շատ էական կետ է, երբ խոսում ենք ժողովրդավարության մասին։ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ասում է, որ մեր խնդիրն է հասնել ԵՄ ստանդարտներին բոլոր բնագավառներում։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք Եմ անդամ։ Բայց մեր հիմնական խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է։ Քանի որ երբ որ այդ կետին հասնենք, ընդունվենք՝ լավ, չընդունենք՝ մենք մեր խնդիր լուծել ենք, մեր ստանդարտների հարցը լուծել են։ Սա է ամենակարևորը»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատերը նախկինում ընդունված օրինագծում տեսնում են աշխարհաքաղաքական դրդապատճառներ, ինքը դա էլ է հասկանում, բայց վստահեցնում է` այստեղ ամենակարևորը ժողովրդավարական բարեփոխումներն են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)