Եթե ուզում են երկիրը քանդել՝ քանդում են եկեղեցին ու ընտանիքը, հանձնարարական ունեն դրսի ուժերից․ Վարդան Ղուկասյան
Քաղաքական
«Մեղայ Աստծո, մեղայ Աստծո, մեղայ Աստծո»,– այսպես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ լրագրողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Էջմիածնում հավաք անել՝ ընդդեմ եկեղեցու։
«Եթե ուզում են երկիրը քանդել՝ քանդում են եկեղեցին ու ընտանիքը, հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ղուկասյանի խոսքով՝ հայ ազգի տերն Աստված է, ՔՊ-ականներին չի հաջողվի քանդել եկեղեցին։
«Կեղծավորնե՛ր, գնացեք ձեզ մաքրեք, գնացեք ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պատասխան պիտի տաք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)