Հայաստանում կոռուպցիա չկա. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին:
«Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է: Էլ չեմ ասում, որ չի կարելի երկու վերնագրով մարդկանց կախաղաններ ենք հանում հրապարակումներում: Տենց ո՞նց կլինի: Բա դա ժողովրդավարությո՞ւն է, ժողովրդավարությունն այդպե՞ս է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև պաշտոնապես հայտարարեց, որ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)