Բուդապեշտը դիմադրում է Բրյուսելին․ Վենգրիան հայտարարեց, որ ռուսական նավթից չի հրաժարվի
Աշխարհ
Վենգրիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավթից․ այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով Վենգրիան նավթ և գազ կարող է ձեռք բերել միայն այն ուղղություններից, որտեղ ունի մատակարարման ուղիներ։
Սիյարտոն ընդգծել է, որ առանց ռուսական մատակարարումների անհնար է ապահովել Վենգրիայի էներգետիկ անվտանգությունը։ Նա քննադատել է նաև արևմտաեվրոպական երկրների ղեկավարներին՝ նշելով, որ նրանց հետ «հնարավոր չէ վարել փաստերի և առողջ բանականության վրա հիմնված ռացիոնալ երկխոսություն», և որ նրանք ավելի շատ «ֆանատիկոսների» տպավորություն են թողնում։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ ԵՄ ղեկավարությունը փորձում են Վենգրիային ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է