Եվրոպան պետք է թողնի խաղաղ ժամանակների մտածելակերպը և պատրաստվի պատերազմի. Շվեդիա
Աշխարհ
Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել խաղաղ ժամանակների մտածելակերպից և անցնել պատերազմի պատրաստության։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է որդեգրի «նոր մենթալիտետ», որտեղ առաջնահերթ է ռազմական անվտանգության ապահովումը։
Յոնսոնը նաև քննադատել է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների՝ նշելով, որ նրանք հետ են մնում պաշտպանական ծախսերում և բավարար քայլեր չեն ձեռնարկում պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի առաջնորդները պայմանավորվել էին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի հինգ տոկոսի։ Ռուսաստանից արձագանքել էր Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ այդ քայլը լուրջ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից