«Պիտի թալան լինի, որ հետ բերի»․ Վաչագան Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքական
«Պիտի թալան լինի, որ հետ բերի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ թալանը հատիկ առ հատիկ հետ է բերվում։
Հարցին, եթե ոչինչ չի թալանել, «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքներն ինչո՞ւ է վերադարձրել պետությանը, նա պատասխանեց․ «Դա թալան չէ։ Հողերը ձեռք ենք բերել 2021 թվականին։ 21 թվականից հետո կանչել են, ասել՝ էդ հողերը պետք է վերադարձնեք, վերադարձրել ենք»։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե ձերն է՝ ինչո՞ւ եք վերադարձրել, նա ասաց, որ «հետո իրենց կապացուցեն»։
Ղազարյանը նաև նշեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ այլևս շփում չունի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)