Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմում հենվել միայն սեփական ուժերի վրա. Reuters
Քաղաքական
Ուկրաինան պատրաստվում է այն սցենարին, որ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմում ստիպված է լինելու ապավինել սեփական ուժերին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևում չեն հավատում, որ ԱՄՆ-ը նոր խիստ պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի դեմ։
«Ես կասկածում եմ, որ Թրամփը ընդհանրապես որևէ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Ուկրաինային ավելի լավ է կենտրոնանալ սեփական զինված ուժերի հզորացման վրա», – ասել է գործակալությանը մի բարձրաստիճան պաշտոնյա։
Նախկին պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկն էլ ընդգծել է, որ Ուկրաինան պետք է հենվի հիմնականում սեփական ուժերի վրա, որպեսզի կարողանա «զսպել Ռուսաստանին»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ օգնության կրճատման ֆոնին Կիևը կարող է կորցնել նաև մի շարք եվրոպացի դաշնակիցների աջակցությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)