Գերմանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ․ FT
Աշխարհ
Գերմանիան պատրաստակամություն է հայտնել առաջատար դեր խաղալ ԵՄ երկրների զինված ուժերի վերազինման գործում: Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով Բեռլինի համապատասխան նախագիծը։
Գերմանիայի իշխանություններն առաջարկում են ստեղծել պետությունների խմբեր, որոնք կզբաղվեն առաջնահերթ ոլորտներում սպառազինությունների համատեղ գնմամբ։ Նշվում է՝ համատեղ նախագծերի մեծ մասը պետք է «կենտրոնանան Արևելյան թևի պաշտպանության վրա»:
Գերմանիան նաև կոչ է արել ԵՄ անդամներին ապակարգավորել սպառազինությունների արտադրությունը՝ մեղմացնելով պետական օգնությունն ու մրցակցության կանոնները։ Բեռլինը կողմ է, որ նախագծերի ֆինանսավորումը իրականացվի համայնքի նոր ընդհանուր պարտքի միջոցով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից