Ձերբակալվածի մոտ սինթետիկ թմրամիջոց կար․ բացահայտում
Հասարակություն
Սեպտեմբերի 22-ին` ժամը 18.30-ին, Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք բերել ու պահում է թմրանյութ և այդ պահին գտնվում է Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցի մոտ։
Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.10-ին Մուշի խճուղում նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար «ՊՎՊ» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, նաև` շագանակագույն հետքերով փայլաթիթեղ։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)