Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին
Քիչ առաջ դատարանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը․ նա մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422–րդ հոդվածի 2–րդ մասով առաջադրված մեղադրանքով։
Դատարանը Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողեց անփոփոխ՝ իր սահմանափակումներով։ Նշանակվեց լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29–ին՝ ժամը 15։30–ին։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից