Այս պահին Նիկոլ Փաշինյանը քաղաքական կշռով համաչափ մրցակիցներ չունի․ Էկոնոմիկայի նախարար
Քաղաքական
Հայաստանի քաղաքական ասպարեզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համեմատելի քաղաքական մրցակիցներ չունի։ Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետը Պապոյանին քաղաքական մրցակից է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության ընտրություններից հետո։
Էկոնոմիկայի նախարարը վստահություն է հայտնել, որ ՔՊ կուսակցությունում վերջին ընտրություններն անցկացվել են «օրենքի տառին համապատասխան»՝ հավելելով, որ խախտումներ չեն եղել։
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով էկոնոմիկայի նախարարը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջատարի դիրքը զիջելով Փաշինյանին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է