ԱՄՆ-ում բժիշկների պակասը կարող է խորանալ Թրամփի H-1B վիզայի վճարների կտրուկ աճի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ առողջապահական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այն ծրագրի շուրջ, որով Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է բազմակի անգամ բարձրացնել H-1B վիզաների վճարները։ Նրանք զգուշացնում են, որ քայլը կարող է էլ ավելի սրել բժիշկների պակասի խնդիրը։
Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է փոփոխություն, որի դեպքում վիզայի դիմումի արժեքը կարող է հասնել մինչև 100 հազար դոլարի, մինչդեռ ներկայումս այն չի գերազանցում 4,500-ը։ H-1B վիզաները լայնորեն կիրառվում են ԱՄՆ առողջապահության ոլորտում՝ արտասահմանում պատրաստված բժիշկների և մասնագետների ներգրավման համար։ Ըստ տվյալների՝ 2025 թ․ միայն առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում հաստատվել է շուրջ 5,600 դիմում, փոխանցում է Reuters-ը։
Ամերիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ Բոբի Մուքքամալան ընդգծել է․ «Արդեն իսկ բժիշկների պակասի պայմաններում միջազգային շրջանավարտների ներգրավումը բարդացնելը նշանակում է, որ հիվանդները ստիպված կլինեն ավելի երկար սպասել և ավելի հեռու գնալ բուժօգնության համար»։ Ըստ գնահատականների՝ մինչև 2036 թվականը ԱՄՆ-ում կարող է առաջանալ 13,500–ից մինչև 86,000 բժիշկների պակաս։ Հիվանդանոցների կառույցները պահանջում են բացառություններ առողջապահական ոլորտի համար՝ նշելով, որ հատկապես գյուղական շրջաններում օտարերկրյա բժիշկները կազմում են գործող մասնագետների կեսից ավելին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է