Պատմական վեճերը խոչընդոտում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային խնդրի լուծմանը
Քաղաքական
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հիմնական խոչընդոտը մնում է տարածքային հարցը, որը բարդանում է պատմական վեճերով։ Նրա խոսքով՝ բանակցային սեղանին առայժմ չի երևում իրական լուծում։
Կազախստանի նախագահը նշել է, որ պատերազմը բերել է նոր շերտավոր խնդիրների՝ ազգային, լեզվական և քաղաքական բնույթի, որոնք էլ ավելի են խճճում իրավիճակը։ «Տարածքային հարցը ամենաառանցքայինն է, բայց դրա լուծումը չի երևում պատմական թեմաների շուրջ հակասությունների պատճառով», — ընդգծել է նա։
Տոկաևը նաև կոչ է արել կողմերին չդադարեցնել բանակցությունները և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է միջնորդական հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)