Իսակովի պողոտայում «Nissan Teana»-ն բшխվել է երկաթե սյանը, ապա՝ ծառերին
Հասարակություն
Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Իսակովի պողոտայում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթե սյանը, ապա հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով նաև ծառերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)