Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով 

Ապահովե՛ք ԼՂ հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը հայրենիք․ հայտարարություն

Հասարակություն

Բռնագաղթը սկսվեց 2023 թ․ սեպտեմբերի 24-ին և տևեց մինչ հոկտեմբերի 4-ը։

Ադրբեջանի կողմից դեռևս սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմի, խաղաղ բնակչության շրջանում սպանությունների, գերեվարության, վախի, սովի, հուսալքության և ռասայական խտրական վերաբերմունքի հետևանքով բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի՝ այդ ժամանակահատվածում տարածաշրջանում մնացած ողջ բնակչությունը։

10 օրերի ընթացքում Ասկերանի, Մարտունիի շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից, Մարտակերտի գյուղերից և Արցախի այլ շրջաններից բռնի տեղահանվեց 100․600 մարդ։

Բայց ընդգծենք, որ 2020-2023 թթ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 150.000-ից ավել մարդ։ Ականատեսները փաստել են, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են գյուղեր՝ գնդակահարելով, խոշտանգելով և սպառազինված ահաբեկելով մնացած բնակիչներին։ Տարհանումները տեղի են ունեցել առանց անվտանգության երաշխիքի՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնական նորմերը։

Արցախի խաղաղ բնակչությունը, հատկապես երեխաները, անցել են մի քանի պատերազմի միջով, ապրել են շրջափակման պայմաններում և մշտապես գտնվել վախի մեջ՝ ապրելով ռմբակոծությունների և կրակոցների ձայների տակ, թաքնվելով նկուղներում և ապաստարաններում։

Թե՛ 44-օրյա պատերազմը և թե՛ 2023 թ. սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներով։ Մարդու իրավունքները խախտվել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ 2020-2023 թթ. պատերազմների ընթացքում զոհվել, սպանվել, խոշտանգվել և գերեվարվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։ Նույնը տեղի է ունեցել 2023 թ. ռազմական ագրեսիայի ժամանակ. խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորումներ են արձանագրվել։ Ապացուցված է, որ նման ագրեսիան տեղահանության դրդող իրավիճակ կարող է հանդիսանալ՝ ստիպելով մարդկանց հեռանալու որոշում կայացնել։

Փաստենք, որ այսօր տեղահանության հանցագործության գործընթացներով զբաղվող միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, «Ներքին տեղահանումների մոնիթորինգի կենտրոն և միգրացիայի միջազգային կազմակերպությունը», ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) և մարդասիրական տարբեր գործակալություններ դեռևս չեն բարձրաձայնել արցախահայերի իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանության և մարդասիրական իրավունքի մի շարք այլ խախտումների մասին։

Բռնի տեղահանությունը արգելված է միջազգային մի շարք օրենքներով։ Ի մասնավորի՝ Ժնևի 1949 թ. 4-րդ՝ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայի 49-րդ հոդվածի համաձայն՝ «անհատական կամ զանգվածային բռնի տեղափոխումները, ինչպես նաև պաշտպանված անձանց արտաքսումը գրավյալ տարածքից դեպի բռնազավթված տերության տարածք կամ բռնազավթված կամ ոչ բռնազավթված որևէ այլ երկրի տարածք արգելվում են՝ անկախ դրանց դրդապատճառներից»։ Իսկ հիշյալ 49-րդ հոդվածի երկրորդ պաբերության համաձայն՝ «տարհանված անձինք պետք է հետ տեղափոխվեն իրենց տները, հենց որ դադարեն ռազմական գործողությունները տվյալ տարածքում»:

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը արձանագրում է, որ իր բնակության վայրում ապրելու և սեփական կյանքը ազատորեն կազմակերպելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի խախտումը, հատկապես հարկադրական մեթոդներով, արժեզրկում է մարդու արժանապատվությունն ու միջազգային իրավունքով երաշխավորված պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը իրենց հայրենիքում՝ երաշխավորելով նրանց կորցրած իրավունքների լիարժեք վերականգնումը։

 

 

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը
Ամենադիտված