ՆԱՏՕ-ում չեն բացառում, որ Էստոնիայի օդային միջադեպը եղել է պատահականություն. Bild
Աշխարհ
Գերմանական Bild-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի վերլուծաբանները չեն բացառում, որ սեպտեմբերի 19-ին Էստոնիայի օդային տարածք ռուսական ինքնաթիռների ներթափանցումը եղել է պատահական։
Պարբերականը նշում է, որ դաշինքի ներսում առկա է լուռ տարաձայնություն․ մի մասը միջադեպը համարում է տեխնիկական սխալ կամ պատահականություն, իսկ մյուսները պնդում են, թե դա եղել է դիտավորությամբ։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ երեք МиԳ-31 կործանիչները կատարել են պլանային թռիչք Կարելիայից դեպի Կալինինգրադ՝ առանց երթուղուց շեղվելու։ Սեպտեմբերի 22-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս ընդգծել է, որ ռուսական կողմը խստորեն պահպանել է միջազգային կանոնները։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից