Ֆրանսիան մեղադրել է Ռուսաստանին մզկիթների մոտ խոզի գլուխներ գցելու գործում
Աշխարհ
Ֆրանսիական Le Monde պարբերականը գրել է, որ երկրի քննչական մարմինները կասկածում են Ռուսաստանի մասնակցությունը մզկիթների մոտ հայտնված խոզի գլուխների գործին, սակայն ներկայումս որևէ ապացույց չկա։
Քննիչները պարզել են, որ միջադեպի ենթադրյալ կազմակերպիչը գտնվում է Սերբիայում, և նրա նկատմամբ արդեն տրված է ձերբակալման հրամանագիր։ Այս պատճառով ոստիկանությունը փորձել է կապել այդ անձին Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ։ Նշվում է, որ Ֆրանսիան հետախուզական տվյալներ է փոխանակել դաշնակիցների հետ և դրանից հետո հիպոթեզը «հաստատվել» է, սակայն պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար փաստեր չկան։
Ըստ մամուլի՝ նույն մարդը նախկինում էլ մասնակցել է սադրիչ գործողությունների։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արդարադատության մարմինները խոստովանում են, որ Ռուսաստանի դեմ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու իրավական հիմքեր դեռևս չկան։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ռուս դեսպան Ալեքսեյ Մեշկովին կանչել էր դաշնակիցների հետ լարվածության աճի պատճառ դարձած լեհական ԱԹՍ միջադեպի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից