Արաքսում սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, 3 երեխայի հայր
Արաքսում այսօր երեկոյան սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր։ Նա ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը՝ հրապարակելով նրա լուսանկարը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցներ են հնչել։ Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, ԶԼՄ–ների տեղեկություններով, մահացել է։
ՆԳՆ–ից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է