Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը
Հասարակություն
Սուրբ Գևորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տեր Խորեն քահանա Բերթիզլյանն էր:
Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ` հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հոգու խաղաղության ու հանգստության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)