2024-ին ամենաշատ հանցագործությունները Երևանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում․ ԱՎԾ
Հասարակություն
2024թ.-ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները Երեւանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք հրապարակվել են օրեր առաջ։
Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457-ը՝ ծանր, 88-ը՝ առանձնապես ծանր։
Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821։ Կոտայքի մարզում՝ 3310 դեպքով, սակայն, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։
Ինչ վերաբերում է Արմավիրի քաղաքներին, ապա ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաղարշապատում՝ 2094 դեպք, որից 78-ն՝ առանձնապես ծանր։ Ի դեպ, Երեւանից հետո Հայաստանի քաղաքներից ամենաշատ դեպքերը հենց Վաղարշապատում են գրանցվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)