ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ դեսպանատան Ֆեյսբուքի էջում նոր հրապարակումներ չեն լինի
Հասարակություն
ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։
«Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում»,– ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)