ԱՄՆ-ում կառավարության «շաթդաուն» է տեղի ունեցել
ԱՄՆ
ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվել է Կոնգրեսի կողմից համաձայնեցված կառավարության բյուջեի բացակայության պայմաններում: Այսպիսով, երկրում «շաթդաուն» է տեղի ունեցել, գրում է BBC-ն։
Սպիտակ տան ղեկավարն իր երկրորդ ժամկետի ընթացքում արդեն բախվել էր «շաթդաունի» սպառնալիքին, սակայն այն ժամանակ հաջողվել էր խուսափել դրանից:
Ավելի վաղ հանրապետական Թեդ Քրուզը հանդես էր եկել կանխատեսմամբ, որ ԱՄՆ-ում «շաթդաունը» կարող է տևել մի քանի շաբաթ: Նրա կարծիքով՝ դա տեղի կունենա դեմոկրատական կուսակցության մեղքով։ «Դեմոկրատները ցանկանում են դրանով ասել, որ հավանություն չեն տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը», - կարծիք է հայտնել Քրուզը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)