Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ 

Հայաստանը ձգտում է ավելի բարձր մակարդակի կապեր հաստատել բարեկամ Հնդկաստանի հետ․ ՀՀ դեսպան

Քաղաքական

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել է ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո։

Այս մասին հայտնում է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարը: 

Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում, ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին մի քանի տարիների քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին։ ՀՀ դեսպանը, նշելով, որ Հայաստանի համար բարեկամ Հնդկաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր, որի հետ ձգտում կա հաստատել հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, նաև համոզմունք է հայտնել, որ ընթացիկ շփումների և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն օժտված կլինի առավել ամուր և հեռանկարային բնույթով։ 

Դեսպան Աֆյանն, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ՝ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես Հնդկաստանի համար։ 

Հնդկաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Սիբի Ջորջն իր հերթին նշել է երկու երկրների խորը բարեկամական և պատմական կապերի և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված քայլերի մասին, որի շուրջ նաև մտքեր են փոխանակվել ՀՀ դեսպանի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում: 

ՀՀ դեսպանության կողմից երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ընդունելությանը Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) հրավերով Նյու Դելի ժամանած «Հայ աստղեր» և «Նանե» պարային համույթները հանդես են եկել «Հայաստանը շարժման մեջ» խորագրի ներքո ազգային պարերի կատարումների համատեղ ծրագրով, որն արժանացել է բազմաթիվ ներկաների ջերմ և հիացական արձագանքին: 

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ ընդունելությանը ներկա են եղել նաև մի քանի տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի գերատեսչական, խորհրդարանական, պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետը
Ամենադիտված