Ինչու է Թրամփը ցանկանում հնարավորինս շուտ հրադադարի հասնել Գազայի հատվածում․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մինչև հոկտեմբերի 10-ը հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ Նոբելյան մրցանակ շահելու իր հնարավորությունը բաց չթողնելու համար։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
«Թրամփը հասկացել է, որ Նոբելյան մրցանակի ճանապարհը անցնում է Գազայով։ Նոբելյան մրցանակների դափնեկիրները կհայտարարվեն հոկտեմբերի 10-ին։ Թրամփը փորձում է մինչ այդ հրադադար ապահովել մրցանակը շահելու հնարավորությունը բաց չթողնելու համար», - ասել է նա։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև պաշտոնական շփումները սկսվել են Եգիպտոսում՝ հոկտեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան