Մակրոնը կարող է իր հրաժարականից խուսափելու համար լուծարել Ֆրանսիայի խորհրդարանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի հավանական է, որ կրկին կլուծարի Ազգային ժողովը՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, քան հրաժարական կտա, գրում է Canard Enchaine-ը։
Հոկտեմբերի 6-ին Սեբաստիան Լեկորնյուի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո մի քանի ընդդիմադիր ուժեր կոչ արեցին Մակրոնին հրաժարական տալ։
Լեկորնյուն ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է կատարել իր պարտավորությունները և վերջնական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար։
Այնուամենայնիվ, հրատարակությունը նշում է, որ եթե Լեկորնյուի բանակցությունները ձախողվեն, Մակրոնը, հավանաբար, կնախընտրի լուծարել խորհրդարանը, քան հրաժարական տալ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամսաթվերն արդեն նշանակված են։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը