ՌԴ ԱԳՆ-ն նշել է Tomahawk-ի՝ Ուկրաինային հանձնելու հետևանքները
Ռուսաստան
Վաշինգտոնի կողմից ամերիկյան Tomahawk հրթիռների փոխանցումն Ուկրաինայի զինված ուժերին ոչ մի կերպ չի ազդի ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նրան մեջբերում Է Lenta-ն։
Փոխնախարարն ընդգծել է` փոխանցման փաստն ինքնին կնշանակի քաղաքական իրավիճակի որակական փոփոխություն:
«Նման համակարգերի կիրառումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի անմիջական ներգրավմամբ։ Հուսով եմ` այս իրավիճակում կայացվող այս կամ այն որոշման հետևանքների խորությունն ու ծանրությունը լավ գիտակցում են նրանք, ովքեր Վաշինգտոնին դրդում են նման որոշման», - նշել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան