Կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը
Քաղաքական
Հոկտեմբերի 8-ին Դուշանբեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարրուխ Շարիֆզոդայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, քննարկվել են բարձր մակարդակի շփումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև հաղորդակցության, առևտրի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել դիվանագիտական շփումները և ոլորտային փոխգործակցությունը՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)